Թրամփի վարչակազմը ԱՄՆ մուտքի վիզա է տրամադրել Իրանի նախագահին և արտգործնախարարին
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաբչիին մուտքի վիզաների տրամադրմանը։ Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնից թույլտվություն են ստացել՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու նպատակով։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ վիզաներ են տրամադրվել Իրանի «հիմնական պատվիրակությանը» և վերջինիս աշխատանքներն ապահովող անհրաժեշտ անձնակազմին։
«Որպես ընդունող երկիր՝ մեր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, իրանական ռեժիմի հիմնական պատվիրակությունը հնարավորություն կունենա մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան»,- հայտարարել են ամերիկյան արտաքին գերատեսչությունում։
Այդուհանդերձ, իրանական պատվիրակության անդամների տեղաշարժի վրա կգործեն խիստ սահմանափակումներ։ Նրանց կարգելվի նաև պենտագոնյան և ամերիկյան շուկայում տեղական շքեղության առարկաներ ու որոշակի այլ ապրանքներ գնել։ Պետդեպարտամենտում նաև ընդգծել են, որ 2026 թվականին իրանական պատվիրակության թվակազմն ավելի փոքր է լինելու, քան 2025 թվականին էր։
Սպիտակ տան այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն ավելի քան վեց ամիս շարունակվող լարված հակամարտության ֆոնին։ Հատկանշական է, որ սրանից ընդամենը մեկ օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել էր վիզաներ տրամադրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին և նրա պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում