«Թույլ չտանք արժեզրկել մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Կարդացեք նաև
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․
«Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:
Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:
Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։
Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։
Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։
Շնորհավո՛ր Անկախության օրը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում