Զինվորական ողջույն՝ քաղաքացիական հագուստով․ ինչպե՞ս են ՊՆ-ում դիմավորում նախարարին
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ վաղ առավոտյան չհայտարարված այց է կատարել ՊՆ զորամասերից մեկը, որտեղ հետևել է վերկացին և առավոտյան մարմնամարզությանը։
Հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների մանրակրկիտ ուսումնասիրությունը, սակայն, զինվորական փորձագիտական տեսանկյունից բացահայտում է կանոնադրային արարողակարգի և զինվորական ծառայության կազմակերպման էական խախտումներ։
Նախարարի այցելությունների ընթացքում ակնհայտ է դառնում, որ զորամասում բացակայում է միասնական զինվորական կարգապահությունն ու զինվորական ծառայության կանոնագրքով սահմանված կարգը։ Տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են Պաշտպանության նախարարին դիմավորում և զեկուցում մեկ անգամ սպորտային համազգեստով, մեկ այլ դեպքում՝ առհասարակ քաղաքացիական հագուստով։
Զինվորական ծառայության կանոնադրությունը հստակ սահմանում է զինծառայողի, սպայական կազմի և հրամանատարության հանդերձանքի, զինվորական ողջույնի և զեկույցի ներկայացման ընթացակարգերը։ Բարձրաստիճան պաշտոնյային քաղաքացիական կամ ոչ սահմանված ձևանմուշի հագուստով դիմավորելն ու զեկուցելը վկայում են զորամասում ներքին ծառայության պատշաճ կազմակերպման բացակայության, ինչպես նաև զինվորական տախտակալման և արարողակարգային նորմերի թերացման մասին։
Չհայտարարված այցերի նպատակը զորամասի իրական մարտական պատրաստականությունն ու ներքին կարգապահությունը գնահատելն է, սակայն արձանագրված պատկերը ցույց է տալիս, որ նույնիսկ նախարարի ներկայությամբ խախտվում են զինվորական կանոնադրության էական պահանջները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում