Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
24/09/2026 12:53
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, և տարբեր ոլորտներում իրականացվում են համատեղ ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև դրանց ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերին:
Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները հատուկ կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ առանցքային հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում