Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպումը Նյու Յորքում․ ԵՄ-ն նոր ծրագրեր է պատրաստում Հայաստանի համար
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և տնտեսության դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը խոսել է այդ գործընթացում ԵՄ աջակցության, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության մասին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ իշխանությունների ծրագրերին և տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ֆոն դեր Լայենը հայտարարել էր Հարավային Կովկասում ենթակառուցվածքային ներդրումների համար մինչև 2 միլիարդ եվրո ուղղելու, ինչպես նաև Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման նպատակով լրացուցիչ 18 միլիոն եվրո տրամադրելու պլանների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում