Նյու Յորքում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Նյու Յորքում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու պետությունների միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին։

Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային ու տարանցիկ փոխգործակցությունը կողմերի կողմից մատնանշվել է որպես խաղաղության գործնական արդյունքների օրինակ։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում