Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանին 46-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանին 46-րդ Օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ՝ առավելության հասնելով 2.5:1.5 հաշվով։

Մեր թիմին հաղթական կարևորագույն միավորն է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Մյուս երեք տախտակներում գրանցվել է խաղաղ ելք․ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, ինչը բավարար էր թիմային ընդհանուր հաղթանակն ապահովելու համար։

Անցկացված 9 խաղափուլերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 15 թիմային միավոր՝ 18 հնարավորից (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)՝ շարունակելով պայքարը պատվավոր հորիզոնականների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում