Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ խորհրդի աշխատանքային խմբի պատվիրակությանը
28/09/2026 19:42
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերն ու երկկողմ կապերի խորացմանն առնչվող թեմաները։
Ալեն Սիմոնյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում