Թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր. ՊԵԿ-ը կանխել է խոշոր խմբաքանակների ներկրումը

Թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր. ՊԵԿ-ը կանխել է խոշոր խմբաքանակների ներկրումը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ, բացահայտել է Հայաստանի պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր։

«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման է ենթարկվել միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա սեղանի փաթեթավորման տարբեր հատվածներից հայտնաբերվել է 819 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Առաքանին ստանալու պահին ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Մ․Տ․-ն, ով կալանավորվել է։ Մեկ այլ դեպքով բարձրախոսի մեջ թաքցված հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «ՄԴՄԲ-022» տեսակի սինթետիկ թմրանյութ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել է ՀՀ քաղաքացի Ա․Պ․-ն։

Բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը կանխել է տարբեր առաքանիներով հնարամիտ եղանակներով թաքցված խոշոր չափերի թմրանյութերի ներկրումը։ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 1800 գրամ մարիխուանա, 210 գրամ կոկաին, 285 գրամ մետամֆետամին, 58 գրամ ՄԴՄԱ, 114 գրամ հաշիշի յուղ, ինչպես նաև ֆենտանիլից շուրջ 100 անգամ ավելի հզոր «կարֆենտանիլ» տեսակի թմրամիջոց։ Դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, իրականացվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում