Թբիլիսիում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով
Կարդացեք նաև
Թբիլիսիում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 40-ամյա քաղաքացի, ով կասկածվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան։ ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել վանդալիզմի հոդվածով, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ձերբակալվածի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալը Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։ Նա այս պահին օգտվում է լռություն պահպանելու իր իրավունքից։
Միջադեպի հետևանքով վնասվել է կիսանդրու դիմային հատվածը։ Ներկայումս հուշարձանի տարածքը ծածկված է, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Վրացական իրավապահ մարմինները շարունակում են քննչական գործողությունները պատահարի հանգամանքներն ու դրդապատճառները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում