Հայաստանը 9.5%-ով կավելացնի ռազմական ծախսերը․ ՊՆ բյուջեն կհասնի 616.5 մլրդ դրամի

Հայաստանը 9.5%-ով կավելացնի ռազմական ծախսերը․ ՊՆ բյուջեն կհասնի 616.5 մլրդ դրամի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2027 թվականին Պաշտպանության նախարարության ծախսերն ընթացիկ 563 միլիարդ դրամից հասցնել 616,5 միլիարդ դրամի (մոտ 1,71 միլիարդ դոլար)։ Այս մասին հետևում է հոկտեմբերի 1-ին գործադիրի կողմից հավանության արժանացած պետական բյուջեի նախագծից։

Համադրության համար՝ 2026 թվականի պետական բյուջեի նկատմամբ պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացումը կկազմի 53,4 միլիարդ դրամ (շուրջ 147,9 միլիոն դոլար) կամ մոտ 9,5%։

Պաշտպանության նախարարության կողմից 2027 թվականի ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ հիմնական ծրագրերի շրջանակներում։ Բաշխվածության համաձայն՝ հատկացված ընդհանուր գումարից ընթացիկ ծախսերի գծով նախատեսված է 276,4 միլիարդ դրամ (մոտ 765,7 միլիոն դոլար), ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 44,8%-ը։ Միևնույն ժամանակ, ոչ ֆինանսական ակտիվների (կապիտալ ծախսերի) գծով հատկացվելու է 340,1 միլիարդ դրամ (մոտ 942 միլիոն դոլար) կամ ընդհանուր ծախսերի 55,2%-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում