Կտրուկ շրջադարձ Մադրիդում. Սանչեսը արձակել է խորհրդարանը
Կարդացեք նաև
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Քվեարկությունը, որը նախատեսված էր անցկացնել 2027 թվականին, տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 29-ին:
«Եկել է պահը, որ իսպանացիները որոշեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում»,- հայտարարել է Սանչեսը: Հատկանշական է, որ մինչ այս նա բազմիցս պնդում էր, թե իր կառավարությունը մտադիր է պաշտոնավարել մինչև չորսամյա ժամկետի ավարտը:
Քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել հոկտեմբերի 2-ին խորհրդարանում Սանչեսի փոքրամասնության կառավարության կրած պարտությունը․ օրենսդիրները մերժել են բնակարանային ճգնաժամի կարգավորմանն ուղղված նրա առաջարկած նախագիծը: Դրանից հետո կառավարության ղեկավարը հանգստյան օրերն անցկացրել է իր գլխավոր խորհրդականների հետ խորհրդակցություններ անցկացնելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում