«Ո՞վ է դա ասել. ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ». Թրամփը ծիծաղով է արձագանքել Զելենսկու հայտարարությանը

«Ո՞վ է դա ասել. ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ». Թրամփը ծիծաղով է արձագանքել Զելենսկու հայտարարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով է արձագանքել New York Post պարբերականին տված հարցազրույցի ընթացքում, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, թե ամերիկյան բանակցողները ձգտում են դեկտեմբեր-հունվար ժամանակահատվածում հասնել Ռուսաստանի և Կիևի միջև խաղաղության գործարքի։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պարբերականին, Թրամփը հարցին պատասխանել է հակահարցերով՝ «Ո՞վ է դա ասել։ Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ», ընդ որում՝ ծիծաղել է և հայացքով փոխանակվել սենյակում գտնվող իր օգնականի հետ։

Ըստ հրապարակման՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում հստակ ժամկետներ իր առջև չի դնում։ Նա ընդգծել է, որ պարզապես ցանկանում է հակամարտության ավարտը, սակայն «տանգո պարելու համար երկուսն են պետք», ուստի առաջիկա զարգացումները ցույց կտան ընթացքը։

Հոդվածում հիշատակվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը նշել է, որ կցանկանար Ուկրաինայում խաղաղությունը լիներ հավերժական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում