Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի փոփոխություն․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում հոկտեմբերի 6-ին
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20…+22 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +14…+16 աստիճան։
Մարզերում սպասվում է հետևյալ ջերմային ռեժիմը․
Արարատի մարզում ցերեկը կգրանցվի +21…+23 աստիճան, նախալեռներում՝ +20…+22, Արմավիրում՝ +21…+23, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +20…+23 (լեռներում՝ +14…+17), իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +20…+24 աստիճանի (նախալեռներում՝ +15…+19, լեռներում՝ +10…+14)։
Տավուշի հովտային շրջաններում ցերեկը կդիտվի +17…+21 աստիճան (նախալեռներում՝ +13…+16), Կոտայքի նախալեռներում՝ +18…+20 (լեռներում՝ +13…+17), Արագածոտնի նախալեռնային հատվածում՝ +18…+21 (լեռներում՝ +13…+16)։
Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +13…+18 աստիճանի սահմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում