Մերձավոր Արևելքը կրկին բոցավառվում է. Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին
Կարդացեք նաև
Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան նոր թափ է ստանում։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման հետ մարտերի վերսկսումից ի վեր իրականացված հերթական հարձակումների հետևանքով թիրախավորվել են երկրի երկու օդանավակայաններ։ Պաշտոնական տվյալներով՝ կան վիրավորներ և նյութական վնասներ։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության համաձայն՝ հարվածների տակ են հայտնվել Նաջրան և Ջիզան քաղաքների օդանավակայանները։ Հարձակման հետևանքով երեք մարդ թեթև մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է նաև օդանավակայանների ենթակառուցվածքը։ Հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ։
Հութիների ռազմական խոսնակ, բրիգադային գենեալ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածներ են հասցվել նաև Աբհայի միջազգային օդանավակայանին՝ նպատակ ունենալով խաթարել օդային երթևեկությունը Սաուդյան Արաբիայում։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգային ճգնաժամը շարունակում է ընդլայնվել․ Գազայի հատվածում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհեր են արձանագրվել, իսկ պաղեստինյան կողմը դատապարտել է Արևելյան Երուսաղեմում տների հերթական քանդումները։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից ի վեր Մերձավոր Արևելքում հակամարտության աշխարհագրությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով Իրանը, Լիբանանը, Սիրիան և Եմենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում