Լրտեսական սկանդալ Գերմանիայում. BND-ի նախկին նախագահին մեղադրում են գաղտնի փաստաթղթեր վաճառելու մեջ
Կարդացեք նաև
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին նախագահ Ավգուստ Հաննինգը կասկածվում է պետական դավաճանության և ապօրինի ճանապարհով տեղեկությունների հավաքագրման մեջ։ 80-ամյա նախկին պաշտոնյան ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։
Süddeutsche Zeitung, WDR և NDR լրատվամիջոցների հետաքննության համաձայն՝ Հաննինգը BND-ի իր նախկին աշխատակազմի ղեկավարից պարբերաբար գնել է ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Ձեռք բերված նյութերը, որոնք հիմնականում կանցլերի աշխատակազմի համար պատրաստված զեկույցներ էին, նա կիրառել է կոմերցիոն նպատակներով՝ իր մասնավոր խորհրդատվական ընկերության աշխատանքներում։
Գործով անցնող երկու անձանց էլ առաջադրվել են ծանր մեղադրանքներ։ Գերմանիայի իրավապահ մարմիններն այժմ ակտիվորեն քննում են նաև այն վարկածը, որի համաձայն ապօրինի ստացված պետական գաղտնիքները կարող էին փոխանցված լինել օտարերկրյա հատուկ ծառայություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում