The New York Times-ի փակումը մեծ օր կլինի Ամերիկայի համար. Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պարբերականներից The New York Times-ը մոտ ապագայում կարող է դադարեցնել իր գոյությունը՝ դրա հնարավոր փակումն անվանելով «մեծ օր Ամերիկայի համար»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Սպիտակ տան ղեկավարը պարբերականի լրագրողներին մեղադրել է առանց փաստերի ստուգման իր մասին չստուգված նյութեր հրապարակելու մեջ։ Թրամփի խոսքով՝ լրատվամիջոցի նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել, իսկ տպաքանակները նվազել են։
«Մոտ ապագայում The Times-ը ստիպված կլինի փակել իր կեղտոտ դռները, և դա մեծ օր կլինի Ամերիկայի համար», — նշել է ԱՄՆ նախագահը։
Քննադատության առիթ է դարձել թերթում հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված է Մայամիի մոտակայքում գտնվող Դորալի նրա հանգստյան համալիրը։ Այնտեղ նախատեսվում է անցկացնել G20-ի գագաթնաժողովը։ Ամերիկյան առաջնորդի պնդմամբ՝ լուսանկարը միտումնավոր ներկայացվել է ոչ նպաստավոր լույսիներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում