Ձերբակալում են Արթուր Դանիելյանին. փաստաբանը ներկայացրել է մանրամասներ

Ձերբակալում են Արթուր Դանիելյանին. փաստաբանը ներկայացրել է մանրամասներ

Հայաստանում քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ իրավական հետապնդումների նոր ալիք է սկսվել։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ահազանգում է, որ ձերբակալվում է «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Դանիելյանին ձերբակալում են դատարան ներկայացնելու և կալանավորելու նպատակով։ «Մեղսագրվում է միջին ծանրության արարք⁠ 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)⁠ ՖԲ գրառման համար»,- մանրամասնել է Աթանեսյանը։

Արթուր Դանիելյանը հայտնի է իր սուր հակաիշխանական քննադատությամբ, աշխարհքաղաքական զարգացումների վերաբերյալ վերլուծություններով ու դիտարկումներով։ Սոցիալական ցանցերում արված գրառման հիման վրա քրեական հետապնդում նախաձեռնելն ու կալանքի միջնորդություն ներկայացնելը փաստաբանական համայնքում ու հանրային դաշտում արդեն իսկ որակվում է որպես քաղաքական խոսքի և կարծիքի արտահայտման դեմ ուղղված ճնշման հերթական քայլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում