Լրացվել է Արթուր Դանիելյանի մեղադրանքը․ նոր դրվագներ են ավելացվել
07/10/2026 20:08
Կարդացեք նաև
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվել են մի քանի նոր դրվագներ, որոնք բոլորն էլ վերաբերում են ֆեյսբուքյան գրառումներին։ Բացի այդ, մեղադրանքն ավելացվել է նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ֆեյսբուքում արված գրառմամբ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) արատավորելու համար։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր։ Դատական նիստի ժամն ու նախագահող դատավորի ինքնությունը առայժմ հայտնի չեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում