«Գաղտնիության խախտում». Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Կարդացեք նաև
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ կանչել Ուկրաինայում իր դեսպանին։ Դիվանագիտական այս կտրուկ քայլի պատճառը երկու երկրների հարաբերություններում ծագած սուր տարաձայնություններն են, որոնք ի հայտ են եկել ԿԺԴՀ-ից (Հյուսիսային Կորեա) երկու ռազմագերիների փոխանցման փաստը Կիևի կողմից հանրայնացնելուց հետո։
Միջադեպի հիմքում ընկած է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարությունը, որով նա հայտնել էր ռազմագերիներին Սեուլին փոխանցելու մասին: Մինչդեռ կողմերի միջև նախապես ձեռք էր բերվել գաղտնիության պահպանման հստակ պայմանավորվածություն: Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգը խիստ քննադատության է ենթարկել ուկրաինական կողմի քայլը՝ ընդգծելով, որ տեղեկատվության գաղտնիությունը անհրաժեշտ էր հենց փոխանցված անձանց և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար։
Սեուլում գտնում են, որ Կիևի գործողությունները կոպտորեն խախտել են դիվանագիտական էթիկան և երկկողմ պայմանավորվածությունները։ Չնայած դեսպանին հետ կանչելուն՝ Հարավային Կորեայի դեսպանատունը Կիևում շարունակելու է իր աշխատանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում