Մալանկարայի պատրիարք-կաթողիկոսը հյուրընկալվել է Մոսկվայի հայկական եկեղեցում
Կարդացեք նաև
Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 80-ամյակի առթիվ կազմակերպված տոնակատարությունների շրջանակում՝ նոյեմբերի 21-ին, Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3-ը և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվել են Մոսկվայի հայկական եկեղեցում։ Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հյուրերին ընդունել է առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, որտեղ համատեղ աղոթք է հնչել, այնուհետև պատվիրակությունը ծանոթացել է եկեղեցուն կից գործող «Տապան» թանգարանի ցուցադրությանը։
Ողջունելով հյուրերին՝ Եզրաս սրբազանը նշել է, որ այցն արտահայտում է երկու հնագույն Արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցումն ու եղբայրական կապերը։
Կաթողիկոս-պատրիարք Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3-ը ցավ ու ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ այցի ընթացքում չի կարող անձամբ տեսակցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀՀ իշխանությունների կողմից երկրից մեկնելու հանիրավի արգելքի պատճառով, և հույս հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի անմիջական շփում հաստատել։ «Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին»,- ասել է հյուրը։ Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում