«3 ամսից պետք է զորացրվեր, տան միակ որդին էր»․ Ռանչպարի գյուղապետը՝ մահացած զինծառայողի մասին
11/10/2026 09:27
Կարդացեք նաև
Արարատի մարզի Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել մարտական դիրքերում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանի մասին:
Գյուղապետի փոխանցմամբ՝ Վարդենիսում ծառայող զինծառայողին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ «Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,- նշել է Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր N զորամասի զինծառայողի դին հայտնաբերելու մասին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում