Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով․ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը

Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով․ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը և Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացրել ևս 3 ամսով։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Վարդան Ղուկասյանի փաստաբանները դատարանին միջնորդել էին փոխել խափանման միջոցը և իրենց պաշտպանյալի նկատմամբ սահմանել վարչական վերահսկողություն, ինչը, սակայն, դատարանի կողմից մերժվել է։

Անցած տարվա մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ կաշառք է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից՝ արդեն իսկ ապօրինի կառուցված շինությունն օրինականացնելու գործընթացն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում