«Դա խայտառակություն է»․ Դոնալդ Թրամփը քննադատել է ռուսական ՆՎԶ-ների ուղղությամբ Ուկրաինայի հարվածները
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական զինուժի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԶ) ուղղությամբ հասցված նոր հարվածներն անվանել է «խայտառակություն»։ Ամերիկյան պահպանողական Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը կարծիք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ Ուկրաինայի գործողությունները հանգեցնում են նավթի և նավթամթերքի համաշխարհային գների աճին։
«Ես կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, բարձրացնում է նավթի համաշխարհային գները։ Կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնց կարելի է հարվածել։ Բայց երբ հարձակվում են դիզելային his վառելիք արտադրող գործարանների վրա, որն անհրաժեշտ է և՛ մեզ, և՛ ամբողջ աշխարհին, դա ի նպաստ խաղաղության չէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Հանրապետական գործիչը դարձյալ քննադատության է ենթարկել Զելենսկուն՝ նշելով, որ իր համար ավելի բարդ է բանակցություններ վարել նրա, քան Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին ցանկություն չունի համաձայնության գալու, թեև հայտարարում է հակառակը։ «Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ։ Կարծում եմ՝ երկուսն էլ կցանկանային, որ այս ամենն ավարտվի, բայց, իմ կարծիքով, Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի բարդ է, քան Պուտինի։ Զելենսկին այն մարդը չէ, ում հետ մենք գործ պետք է ունենանք»,- եզրափակել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում