Կարճատև անձրևներ և ամպրոպ․ եղանակի տեսությունը Հայաստանում

Կարճատև անձրևներ և ամպրոպ․ եղանակի տեսությունը Հայաստանում

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։  

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-ից +23 աստիճանի, իսկ երեկոյան սպասվում է +15-ից +17 աստիճան։  

Հանրապետության մարզերում ևս կգրանցվի համեմատաբար մեղմ եղանակ․ Շիրակում ցերեկը կանխատեսվում է +13-ից +17 աստիճան, Լոռիում՝ +12-ից +16 աստիճան։ Գեղարքունիքի մարզում ջերմաստիճանը կհասնի +15-ից +19 աստիճանի։  

Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-ից +16 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ +19-ից +22 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +13-ից +16-ի, հովտային շրջաններում՝ +16-ից +20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +16 աստիճան, իսկ նախալեռնային գոտում՝ +19-ից +23 աստիճան։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում