Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը․ «Սպարտակի» լեգենդի հիշատակը հավերժացվել է
Կարդացեք նաև
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի տարածքում՝ A տրիբունայի հարևանությամբ, որը կրում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուի անունը, տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառումը կայացել է «Սպարտակ» – «Ռուբին» հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 12-ին լրանալու էր անվանի մարզիկի 100-ամյակը։
Քանդակի հեղինակն է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Նատալյա Օպիոկը, ով ավելի վաղ հեղինակել էր նաև Ֆյոդոր Չերենկովի հուշարձանը Տրոյեկուրովսկոյե գերեզմանատանը։ Սիմոնյանի արձանի համար հիմք է ծառայել 1956 թվականի խաղային լուսանկարը, որը շատ էր սիրում հենց ինքը՝ Նիկիտա Պավլովիչը։ Հուշարձանի նախագիծն ու կատարված աշխատանքը պաշտոնապես հավանության են արժանացել Սիմոնյանի դստեր՝ Վիկտորիա Նիկիտիչնայի, թոռան՝ Իգորի, ինչպես նաև «Սպարտակի» Վետերանների կոմիտեի կողմից։
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ են ունեցել և Սիմոնյանի հասցեին ջերմ խոսքեր ասել Ալեքսանդր Միրզոյանը, Օլեգ Ռոմանցևը, Վիկտորիա Սիմոնյանը, «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Նեկրասովը և նրա տեղակալ Վյաչեսլավ Սոլովյովը։ Ներկաները հարգել են մեծանուն ֆուտբոլիստի և մարզչի պայծառ հիշատակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում