Փարիզում, Լիոնում և Նիցցայում պարետային ժամ է սահմանվել․ Ֆրանսիայի վարչապետն արձագանքում է անկարգություններին
Կարդացեք նաև
Ֆրանսիայի խոշոր քաղաքներում ծավալվող զանգվածային անկարգությունները, ջարդերն ու թալանը ստիպել են Ֆրանսիայի կառավարությանը դիմել արտակարգ քայլերի։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի հանձնարարականով պրեֆեկտները երկուշաբթի գիշերվանից պարետային ժամեր են սահմանել Փարիզում, Լիոնում, Նիցցայում, Լիլում, Դուեում և այլ քաղաքներում։
Փարիզի կենտրոնական հատվածներում և Լիոնում արգելվել են բոլոր տեսակի հավաքներն ու տեղաշարժը։ Ռոնի պրեֆեկտ Էտիեն Գիյոն հայտարարել է հանրային վայրերում քաղաքացիների տեղաշարժի լիակատար արգելքի մասին՝ անդրադառնալով Լիոնում տեղի ունեցած աննախադեպ բռնություններին ու հրդեհումներին։ Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն իրավիճակի սրման համար մեղադրել է ծայրահեղական ռադիկալ խմբավորումներին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ բախումների ընթացքում վնասվել և թալանվել է ավելի քան 3000 առևտրի կետ։
Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ պարետային ժամերը տվել են իրենց արդյունքը, և դրանք կշարունակվեն կիրառվել ըստ անհրաժեշտության։ Կառավարության ղեկավարը նաև ընդունել է անվտանգության ապահովման համակարգում առկա թերությունները և նախանշել խորհրդակցությունների շարք, առաջին հերթին՝ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում