Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին և Ուիթքոֆին ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուշադրություն դարձնելու համար
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցին ուշադրություն դարձնելու համար։ Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն առաջին հերթին պայմանավորված են հումանիտար նկատառումներով։
Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և նախագահ Թրամփին ճգնաժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար։ Գիտեմ, որ նախագահ Թրամփը դրան հատուկ ուշադրություն է դարձնում նախևառաջ հումանիտար նկատառումներով»։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի գործընկերը շեշտել է մարդկային կորուստներն ու տառապանքները դադարեցնելու անհրաժեշտությունը․
«Զրույցներում, այդ թվում՝ վերջին հեռախոսազրույցում, նա շեշտում էր, որ անհրաժեշտ է դադարեցնել այս հակամարտությունը՝ նկատի ունենալով, նախևառաջ, անձնակազմի կորուստները երկու կողմերում։ Բայց խոսքը, ակնհայտ է, վերաբերում է նաև խաղաղ, քաղաքացիական բնակչության տառապանքներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում