Euronews-ը հայտարարում է․ Նիկոլ Փաշինյանը որպես բանախոս կմասնակցի ԵՄ ընդլայնման բրյուսելյան գագաթնաժողովին
Կարդացեք նաև
Euronews լրատվամիջոցը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում որպես բանախոս կմիանա Euronews-ի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին (Euronews EU Enlargement Summit)։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ քանի որ Եվրոպական Միությունը դիտարկում է ընդլայնման իր հաջորդ փուլը, քննարկումներն այլևս պարզապես այն մասին չեն, թե ով կարող է միանալ, այլ թե ինչպիսի Միություն է ցանկանում կառուցել Եվրոպան։ Euronews-ն ընդգծում է, որ ավելի մեծ Միություն ունենալը մի հարց է, իսկ թե ինչպիսին կլինի այդ Միությունը հաջորդիվ՝ բոլորովին այլ։
Գագաթնաժողովը մեկտեղելու է քաղաքական առաջնորդների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և բիզնեսի ներկայացուցիչների։ Քննարկումների առանցքում են լինելու ԵՄ ընդլայնման ապագան, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարությունը, բարեփոխումներն ու անդամակցության ճանապարհը։
Euronews-ը նաև հայտնում է, որ բարձր մակարդակի այս համաժողովն ուղիղ հեռարձակմամբ հասանելի է լինելու իր ողջ լսարանի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում