Դատարանը կարճել է կարգալույծ արված քահանաների հայցերով գործերի վարույթները

Դատարանը կարճել է կարգալույծ արված քահանաների հայցերով գործերի վարույթները

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) հայցերով քաղաքացիական գործերի վարույթները։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։  

Հայցվորները պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրենց կարգալույծ հռչակելու որոշումները և վերականգնել նախկին պաշտոններում։ Դատարանը երկու գործով էլ եզրահանգել է, որ ներկայացված վեճերը ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով։  

Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը վիճարկել էր Կաթողիկոսի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ պահանջելով նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում