ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է քննարկել Հայաստանի անդամակցության հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով
Կարդացեք նաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին նշանակված Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կարող են քննարկել Հայաստանի անդամակցության հարցը։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Անդրադառնալով Երևանի ներգրավվածությանը՝ Մասադիկովը նշել է, որ չնայած տարածված տպավորությանը, թե Հայաստանը չի քննարկում կամ չի մասնակցում աշխատանքներին, Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական կտրվածքով մասնակցում է Մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկա են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։
Գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը կարող է ընդգրկվել Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, ընդ որում՝ նման առաջարկով սովորաբար հանդես է գալիս ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը կամ կազմակերպության մեկ այլ անդամ պետություն։ Մասադիկովը նաև հղում է կատարել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին՝ ընդգծելով, որ դրանով նախատեսված դրույթները վերաբերում են անդամավճարների չվճարմանն ու քվոտայով նախատեսված պաշտոնները չլրացնելուն, ինչը կարող է հանգեցնել ձայնի իրավունքի զրկմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում