Ֆրանսիայի Նիցցա քաղաքում Արցախի հայ գերիներին նվիրված աջակցության արարողություն է տեղի ունեցել
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Նիցցայի քաղաքապետարանում տեղի է ունեցել Արցախի հայ գերիներին նվիրված աջակցության հանդիսավոր արարողություն։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Անկախության 35-ամյակի շրջանակում՝ Նիցցայի քաղաքապետ, «Նիցցա Կոտ դ’Ազուր» մետրոպոլիայի նախագահ Էրիկ Սիոտիի և քաղաքային խորհրդի նախաձեռնությամբ։
Արարողությանը, որն անցկացվել է քաղաքապետարանի «Շերե» սրահում, մասնակցել է «Le Figaro Magazine»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, պատմաբան և լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։ Իր ելույթում նա ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ գերիների խնդիրն ու դրա պատմական արմատները՝ ընդգծելով միջազգային զորակցության կարևորությունը։
Քաղաքային իշխանությունները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ քաղաքացիական և ռազմական անձանց ազատ արձակման ու նրանց իրավունքների պաշտպանության հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում