Եվրոպայում պենիցիլինի միակ գործարանը կանգնած է փակման վտանգի առջև․ Sandoz-ն ահազանգում է չինական ճնշման մասին
Կարդացեք նաև
միակ պահպանված գործարանը կանգնած է փակման սպառնալիքի առջև։ Այս մասին հայտարարում է Ավստրիայի Կունդլ քաղաքում գտնվող Sandoz գործարանի ղեկավարությունը։ Ընկերության ներկայացուցիչները մատնանշում են արտադրության բարձր ծախսերը, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի գները, ինչպես նաև Չինաստանի կողմից իրականացվող անհավասար մրցակցությունը, որը եվրոպական շուկան հեղեղել է էժան դեղամիջոցներով։
Ավստրիական կողմը դեռ մարտին բողոք էր ներկայացրել Բրյուսել՝ պնդելով, որ չինական ապրանքանիշի ամոքսիցիլինը (պենիցիլինային խմբի հակաբիոտիկ) Եվրոպայում վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով։ Բացի այդ, Sandoz-ը քննադատում է եվրոպական կառավարություններին դեղագործական գնումների ժամանակ միայն ամենացածր գնին նախապատվություն տալու համար՝ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման փոխարեն։ Ընկերությունում նշում են, որ նման քաղաքականությունը մեծացնում է Եվրոպայի կախվածությունը Պեկինից, ինչը դիվանագիտական լարվածության պահերին կարող է վերածվել տնտեսական ճնշման կամ հիբրիդային պատերազմի գործիքի։
Եվրոպական երկրների խոցելիությունն ակնհայտ դարձավ 2022 թվականին, երբ շնչառական վարակների ալիքի ընթացքում Կունդլում արտադրվող ամոքսիցիլինի պաշարները սպառվեցին։ Դրանից հետո Եվրոմիությունը 28,3 միլիոն եվրո տրամադրեց գործարանի ընդլայնման համար, ինչը թույլ տվեց արտադրողականությունը ավելացնել 20 տոկոսով։ Այժմ ձեռնարկությունում աշխատում է շուրջ 2000 մարդ։
Եվրոստատի տվյալներով՝ ԵՄ պենիցիլինի և դրա ածանցյալների ներկրման մեջ Չինաստանի մասնաբաժինը 2019 թվականի 44 տոկոսից 2025 թվականին հասել է 86 տոկոսի։ Sandoz-ի փոխանցմամբ՝ աշխարհում հակաբիոտիկների մինչև 90 տոկոսն այսօր արտադրվում է Եվրոպայի սահմաններից դուրս՝ հիմնականում Չինաստանում և Հնդկաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում