Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանն ու փոխքաղաքապետը

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանն ու փոխքաղաքապետը

News.5tv.am-ի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ:

Ըստ ստացված տեղեկությունների՝ իրավապահները նրանց տներից տարել են առավոտյան ժամը 7-ին: Դեպքի այլ մանրամասներ և բերման ենթարկելու պաշտոնական հիմքերն այս պահին ճշտվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում