Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների թեկնածուներն ու անդամները

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների թեկնածուներն ու անդամները

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա կարգավիճակի մասին դեռևս պաշտոնական հստակեցում չկա։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ նա կոմիտե է հրավիրվել վկայի կարգավիճակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում