Հայաստանի 21 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները․ բացվել է 517 ընտրական տեղամաս

Հայաստանի 21 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները․ բացվել է 517 ընտրական տեղամաս

Հայաստանի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 08:00-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և սահմանված կարգով մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:  

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում 19 համայնքներում, որոնց թվում են Արտաշատը, Արմավիրը, Արաքսը, Գավառը, Մարտունին, Վարդենիսը, Հրազդանը, Ծաղկաձորը, Գառնին, Արթիկը, Ախուրյանը, Գորիսը, Մեղրին, Եղեգնաձորը, Վայքը, Ջերմուկը, Իջևանը, Դիլիջանն ու Ստեփանավանը։ Եվս 2 համայնքներում՝ Ֆիոլետովոյում և Շամիրամում, քվեարկությունն ընթանում է մեծամասնական ընտրակարգով։

Ընտրական տեղամասերում քաղաքացիների գրանցման գործընթացն ապահովելու նպատակով կիրառվում է 972 տեխնիկական սարքավորում։ Ընտրությունների օրինականությանն ու ընթացքին հետևում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հավատարմագրված 6 դիտորդական առաքելություններ, իսկ ընտրական գործընթացը լուսաբանում են 28 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ ԿԸՀ-ն հայտնում է, որ քվեարկության ընթացքին կարելի է առցանց հետևել հանձնաժողովի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում