Տիգրան Ավինյան․ «Աջափնյակի մետրոյի շինարարությունը պետք է իրականացնի հայկական ընկերություն»
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրին։ Նա հայտնել է, որ մետրոյի կառուցման համար անհրաժեշտ տարածքները ճանաչվելու են հանրության գերակա շահ, իսկ այդ գործընթացի իրականացման համար իրատեսական է համարվել մեկամսյա ժամկետը։
Քաղաքապետն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։ Ավինյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի համար առանցքային է, որ ծրագիրն իրականացնի հայկական ընկերություն, քանի որ նպատակը միայն մեկ կայարանի կառուցմամբ սահմանափակվելը չէ, այլ Հայաստանում մետրո կառուցելու տեղական մասնագիտական կարողություններն ու գիտելիքը վերականգնելն ու զարգացնելը։ Նա շեշտել է, որ այդ փորձառությունն այլևս չպետք է հեռանա երկրից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում