«Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»․ Սամվել Կարապետյան

«Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հոկտեմբերի 27-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։

Իր խոսքում քաղաքական ուժի ղեկավարն ընդգծել է պետականամետ իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը։ «Պետականամետ իշխանություններ են պետք, ընդդիմությունը միշտ պետականամետ է: Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ քննադատելով օրվա իշխանությունների որդեգրած արտաքին և ներքին քաղաքական գիծը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում