Թրամփ․ «Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով»

Թրամփ․ «Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը կկազմակերպվի «շատ շուտով»։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ այդ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի հասնել «զգալի առաջընթացի»։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 27-ին Telegram-ում տեղեկացրել էր, որ նոյեմբերին նախատեսվում է ուկրաինական, ամերիկյան և ռուսական թիմերի մակարդակով եռակողմ հանդիպման նախապատրաստում։ Այս մասին նա նշել էր Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցից հետո։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հաստատել էր, որ եռակողմ բանակցությունները սպասվում են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում, որտեղ քննարկվելու են պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում