«Սուտ եք տարածել, ներողություն խնդրեք»․ Արամ Վարդևանյանի կոչը ՔՊ-ականներին

«Սուտ եք տարածել, ներողություն խնդրեք»․ Արամ Վարդևանյանի կոչը ՔՊ-ականներին

Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դրական դիրքորոշում ունի քննարկվող նախագծի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հստակ ու արդյունավետ արտաքին քաղաքական գիծ, որի առանցքում պետք է դրված լինեն պետության և նրա քաղաքացիների շահերը։

Վարդևանյանը շեշտել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ու համանուն կուսակցությունների դաշինքը հստակ արտահայտել են իրենց մոտեցումները արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ելույթի ընթացքում ԱԺ փոխնախագահը անդրադարձել է նաև Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ իշխանական պատգամավորների կողմից հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ կեղծ տեղեկություններ են տարածվել, և կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին ներողություն խնդրել նրանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում