3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Վայոց ձորում և Սյունիքում

3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Վայոց ձորում և Սյունիքում

Հոկտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 20:31-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․6 մագնիտուդով երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք (աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰), օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք համայնքներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում