WSJ. Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է հարվածները Ռուսաստանի ՆՎԶ-ներին

WSJ. Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է հարվածները Ռուսաստանի ՆՎԶ-ներին

Ուկրաինան ժամանակավորապես դադարեցրել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին (ՆՎԶ)՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շաբաթներ շարունակ գործադրվող ճնշումների պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ հարձակումների ոչ պաշտոնական դադարը գործում է հոկտեմբերի կեսերից և նախատեսվում է, որ կտևի առնվազն մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների ավարտը։

Վաշինգտոնի ճնշումները պայմանավորված են ընտրություններից առաջ վառելիքի համաշխարհային գների աճով, ինչը Հանրապետական կուսակցությունը փորձում է կանխել։ Օսլոյում կայացած հանդիպման ընթացքում Թրամփի փեսա Ջարեդ Կուշներն ու հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը Վոլոդիմիր Զելենսկիին կոչ են արել 30-օրյա դադար վերցնել։ Չնայած Starlink-ի, ամերիկյան հետախուզական տվյալների և Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների կարիք ունենալուն՝ Զելենսկին պաշտոնապես չի հայտարարել հարվածների դադարեցման մասին՝ դրա դիմաց պահանջելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների առավել պաշտպանվածություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում