Կրակոցներ Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ կան վիրավորներ, ոստիկանությունը փնտրում է կասկածյալին

Կրակոցներ Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում․ կան վիրավորներ, ոստիկանությունը փնտրում է կասկածյալին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում արտակարգ պատահար է գրանցվել․ Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի է ունեցել կրակոցներով միջադեպ, որի հետևանքով կան վիրավորներ։ NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններն անմիջապես ժամանել են դեպքի վայր և հետաքննություն սկսել, իսկ հարձակումն իրականացրած կասկածյալին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունն իրականացնում է որոնողական աշխատանքներ։

Այս միջադեպը համալրում է ԱՄՆ-ում վերջին շրջանում արձանագրված զենքի կիրառմամբ հարձակումների վտանգավոր շարքը։ Դրանից առաջ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել էր առնվազն 12 մարդ, որոնցից վեցը՝ անչափահասներ։ Բացի այդ, հոկտեմբերի 15-ին Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում իրականացված հարձակման հետևանքով, որտեղ սովորում էր շուրջ 400 աշակերտ, զոհվել էր 4 մարդ (այդ թվում՝ 3 երեխա), իսկ միայնակ գործած հանցագործը տեղում լիկվիդացվել էր։ Օրերս մեկ այլ տարօրինակ միջադեպ էլ գրանցվել էր ոստիկանական տեղամասում, որտեղ կրակ էր բացել տարեց մի կին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում