Դրամի փոխարժեքը, նավթի գները և բելառուսական արգելքը․ նոյեմբերի 1-ի տնտեսական ամփոփագիրը
01/11/2026 12:40
Կարդացեք նաև
Rate.am կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի փոխանակման կետերում արտարժույթների փոխարժեքները պահպանում են հետևյալ դիրքերը․ ամերիկյան մեկ դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով։ Մեկ եվրոյի առքի փոխարժեքը կազմում է 400 դրամ, վաճառքինը՝ 403 դրամ, իսկ ռուսական ռուբլին գնվում է 4.15 դրամով և վաճառվում 4.23 դրամով։
Միջազգային շուկաներում նույնպես նկատվում են տատանումներ․ ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ու Brent տեսակի նավթի համաշխարհային գները նվազում են գրանցել։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային առևտրային հարաբերություններում նոր խոչընդոտներ են ի հայտ եկել․ Բելառուսի իշխանություններն արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքն իրենց տարածքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում