Իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ են նկատվել Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածում

Կարդացեք նաև

Իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ են նկատվել Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածում

Իրան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Արաքս գետից հարավ ընկած հատվածում, նկատվել են իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ։ «Todaypress TV»-ի փոխանցմամբ՝ «Axar.az»-ին հղումով, համապատասխան տեղեկություններն ու լուսանկարները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Տարածված լուսանկարում հստակ երևում են հրթիռային մեկ արձակման կայանք և մի քանի ռազմական մեքենաներ։ Հատկանշական է, որ ավելի վաղ Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել Մոջթաբա Խամենեիի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների հանդիպման մասին, որի ընթացքում զինվորականները զեկուցել էին երկրի հյուսիսարևմտյան սահմաններում զինված ուժերի լիակատար պատրաստվածության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում