Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
03/11/2026 12:11
Կարդացեք նաև
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Բարձրաստիճան զինվորականի այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ։ Քննարկումների առանցքում լինելու են հայ-վրացական պաշտպանական համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության ապահովման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում