Ողբերգական դեպք Շենգավիթում․ 5-ամյա երեխան վայր է ընկել 3-րդ հարկից

Ողբերգական դեպք Շենգավիթում․ 5-ամյա երեխան վայր է ընկել 3-րդ հարկից

Նոյեմբերի 5-ի առավոտյան ողբերգական պատահար է գրանցվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից երեխա է վայր ընկել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության օպերատիվ խմբի և պարեկների ժամանման պահին շտապօգնության բժիշկներն արդեն իսկ արձանագրել են 5-ամյա տղայի մահը և նրան տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փոքրիկը բնակարանի 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքի պահին պատահարի վայրով անցնող շտապօգնության բժշկուհին առաջինն է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, իսկ կանչով ժամանած բրիգադը արձանագրել է մահը։ Տեղի բնակիչները հայտնել են նաև, որ տանը եղել է տատիկը․ երեխայի մայրը մահացել էր նախորդ տարի։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում