Բելգիական գաստրոնոմիայի պատմական հաջողությունը. Կարեն Տորոսյանի «Bozar»-ը մտել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկ

Բելգիական գաստրոնոմիայի պատմական հաջողությունը. Կարեն Տորոսյանի «Bozar»-ը մտել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկ

Բելգիական խոհարարական արվեստը նվաճել է միջազգային հարթակի ամենաբարձր գագաթներից մեկը։ Երկու միջազգային աստղ ունեցող հանրահայտ «Bozar» ռեստորանը՝ հայտնի խոհարար Կարեն Տորոսյանի գլխավորությամբ, պաշտոնապես համալրել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ընտրանին։ Այս բացառրիկ ձեռքբերումը պատմական իրադարձություն է երկրի սննդի և հյուրընկալության ոլորտի համար, քանի որ «Bozar»-ը միակ բելգիական հաստատությունն է, որին հաջողվել է տեղ գտնել հեղինակավոր «50Best» ցանկում։

Այս բարձր գնահատականը գալիս է վարպետության, անզիջում որակի և խոհարարական դասական տեխնիկայի նկատմամբ խորը նվիրվածության շնորհիվ։ Կարեն Տորոսյանի ֆիրմային ուտեստները՝ մասնավորապես լեգենդար թխվածքներն ու խմորի մեջ պատրաստված ուտեստները, վաղուց արդեն դարձել են գաստրոնոմիական չափանիշ։ Աշխարհի լավագույնների հնգսնյակում հայտնվելը ոչ միայն անձնական հաղթանակ է հայ խոհարարի և նրա թիմի համար, այլև Բելգիան վերստին ամրագրում է որպես համաշխարհային գաստրոնոմիական քարտեզի առանցքային կենտրոններից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում