Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0։

Այս ընտրությամբ հանգուցալուծվել է ՍԴ նախագահի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ավելի վաղ բարձր դատարանը երկու անգամ չէր կարողացել նախագահ ընտրել։ Այդ ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքում առաջադրված թեկնածուներից ոչ մեկը՝ ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, չէին ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում