Տիգրան Աբրահամյան. «Բաքվի նպատակը խաղաղությունը չէ, այլ Հայաստանը մաքսիմալ քամելը»

Տիգրան Աբրահամյան. «Բաքվի նպատակը խաղաղությունը չէ, այլ Հայաստանը մաքսիմալ քամելը»

Ադրբեջանի վարած քաղաքականությունը և պաշտոնական հռետորաբանությունը հստակորեն արտացոլում են այդ երկրի իրական մտադրությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակված իր գրառման մեջ նշել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական քաղաքական գիծն ու այնտեղից հնչող հռետորաբանությունը լավագույնս արտահայտում են այդ երկրի տրամադրվածությունն ու իրական նպատակները ՀՀ-ի հարցում: ՀՀ-ին ռազմական հանցագործություններ վերագրելը, Բաքվում պահվող հայ գերիների փաստը շահարկելը, ՀՀ-ին պարտադրված ադրբեջանական պահանջներն ընдգծելը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»: Անարգանքը, թշնամանքը, ագրեսիան, չարությունը, որոնք արտահայտվում են հայի ու հայ ժողովրդի նկատմամբ, երկու երկրներին ոչ մի պարագայում խաղաղության չեն հասցնի»,- նշված է գրառման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում